"Veradardz" ensemble - Ella, ella (Hamshen folk song)

Your video will begin in 10
Skip ad (5)
Turn 1h of work a week into $2000 a month

Thanks! Share it with your friends!

You disliked this video. Thanks for the feedback!

Added by admin
104 Views
Համշենի հայերի «Էլլա, էլլա» պարերգն է՝ «Վերադարձ» անսամբլի կատարմամբ: Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, այս երգում՝ նաև մենակատար՝ Ալեքսանդր Ավետիսյան:
Երգը Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառել և գրական արևելահայերեն է թարգմանել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը:
Երգի խոսքերը (տրամադրեց «Վերադարձ» անսամբլի երաժիշտներից Վազգէն Սարգսյանը)՝

Էլլա, Էլլա, մեծ էլլա,
Էնտու քյաղե վիելլա,
Էնթու քյաղին աղչքենին, յար,
Ասթի. «Քաղ սիյուզ յալլա»:

Լուսնիկ էռոնդ քիշեր,
Հայդե էրթոնք աս քիշեր,
Հեդեւ չախ ցեմեռ գելլի, յար,
Վի ել, էրթանք աս քիշեր:

Այե գարմիլիգ, այե,
Մոտինիդ ալ առ, այե,
Մոտինեդ գա օչ անա, յար,
Ջութ մե խավօղ առ, այե:

Ջովելեին օղունքէ
Կուկու լիիմ, կուկու լի,
Դեվեք ինձի իմ սեւդան, յար,
Ես ալ Աստձուն կուլի:

***

թարգմանություն.

Ալլահ, Ալլահ․ մեծ Ալլահ,
Կողքի գյուղը մեծ լինի,
Այն գյուղի աղջիկներին յար,
Ասացի. «Իմ գյուղից գնացեք»:

Լուսնկա սիրուն գիշեր,
Հայդե, գնանք այս գիշեր,
Հետո անձրեւ եւ ձյուն կլինի,
Արի գնանք այս գիշեր:

Արի, կարմրիկ, արի,
Կողքինիդ էլ վերցրու, արի,
Կողքինդ թե չգա,
Մի ճութ խաղող վերցրու, արի:

Ջովելեի բլուրները
Կկու եմ, կկու
Տվեք ինձ իմ սիրածին,
Ես էլ աստծուն ծառա:
Category
Music Folk Music Category F

Post your comment

Comments

Be the first to comment